Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
24/6/2023
share

Սանահին թաղամասը կդառնա առանձին բնակավայր․ նախագիծը e-draft-ում է

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից e-draft-ում շրջանառության է դրվել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի մաս կազմող Սանահին թաղամասին բնակավայրի կարգավիճակ տալու նախագիծը։

ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի ղեկավարի կողմից ներկայացվել է միջնորդություն՝ Ալավերդի բնակավայրի Սանահին թաղամասը (նախկին Սանահին գյուղը)՝ որպես բնակավայրն առանձնացնելու վերաբերյալ, և Ալավերդի համայնքի ավագանին 2023 թվականի մարտի 17-ին ընդունել է «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի մաս կազմող Սանահին թաղամասին բնակավայրի կարգավիճակ տալու մասով հանրային նախաձեռնությանը հավանություն տալու մասին» №20-Ա որոշումը:

2023 թվականի ապրիլի 19-ին Կադաստրի կոմիտեում տեղի է ունեցել ՀՀ աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել է Ալավերդի քաղաքից առանձնացվող Սանահին թաղամասը որպես նոր բնակավայր «Սանահին գյուղ» անվանակոչելու հարցը, որը միաձայն ստացել է դրական եզրակացություն:
Իրավական ակտի ընդունման դեպքում կապահովվի Ալավերդի համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների միջնորդությունը և Սանահին թաղամասը կառանձնացվի Ալավերդի բնակավայրից և կներառվի Ալավերդի համայնքում՝ որպես առանձին բնակավայր:

Այս ամենի հետ կապված նախատեսվում է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» 1995 թվականի նոյեմբերի 7-ի ՀՕ-18 օրենքի հավելված 2-ի 2.5-րդ բաժնի 2-րդ կետի Ալավերդի համայնքի բնակավայրերի ցանկի «Ջիլիզա գյուղ» պարբերությունից հետո լրացնել «Սանահին գյուղ» պարբերությունը։ 

Նախագիծը շրջանառության մեջ է դրվել թ․ հունիսի 22-ին։ 

facebook sharing button facebook